ԵՄ-ն մտադիր է անհապաղ առգրավել ռուսական ակտիվները
Եվրախորհրդարանը պատրաստել է նոր բանաձևի նախագիծ, որով կոչ է արվում անհապաղ առգրավել ռուսական սառեցված ակտիվները։ Այս մասին հաղորդվել է Եվրախորհրդարանի կայքում։
Բանաձևի քվեարկությունը տեղի կունենա Եվրախորհրդարանի նույն նստաշրջանում՝ Ստրասբուրգում (հուլիսի 3-13), որտեղ կքննարկվի Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ անվստահության հարցը՝ COVID-19 պատվաստանյութերի գնման գործում կոռուպցիայի մեղադրանքների պատճառով։
Փաստաթղթում կոչ է արվում ԵՄ երկրներին շտապ ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ և լրացուցիչ սահմանափակումներ մտցնել նրա արդյունաբերական ոլորտի նկատմամբ։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին