Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է Բացել է պատուհանն ու բնակարանից կենցաղային էլեկտրական սարքեր գողացել Արմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 12 Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ Վարդանյան «Հրապարակ». Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» 

ՀԷՑ-ը պետությունից բարձր վարկանիշ ունեցող ընկերություն է. ոստիկանությունը մեր ստորաբաժանումների ղեկավարներին երեկվանից հրավիրում է զրույցի. Ես էլ եմ մասնակցելու վաղվա հավաքին. Դավիթ Ղազինյան

Factor.TV-ի եթերում ՀԷՑ գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանն անդրադարձել է իշխանության կողմից հրապարակված տեղեկություններին, ըստ որոնց՝ ՀԷՑ-ի աշխատակիցներին պարտադրում են մասնակցել ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին աջակցող հավաքին։ Նրա խոսքով՝ նման պարտադրանք չկա, և աշխատակիցները, ըստ ցանկության, ազատ են իրենց ընտրության հարցում։ «Եթե որևէ մեկը ճնշման է ենթարկվում, կարող է դիմել իրավապահ մարմիններին»,- հավելում է նա:

«Մեզ բերովի մարդիկ պետք չեն: Առանց իմ գիտության ոչ ոք չի կարող մարդ տանել: Հիմա մեր ստորաբաժանումների ղեկավարներին կանչում են ոստիկանություն, ասում են՝ մարդ չտանեք: Ժողովրդավարության բաստիոնում է սա տեղի ունենում: Ես ինքս անձամբ կպատժեմ այն ղեկավարին, ով ստիպողաբար մարդ կտանի վաղվա հավաքին»,- ասաց Դավիթ Ղազինյանը:

Վերջինս անդրադարձավ նաև Սամվել Կարապետյանի հարցազրույցին ու դրան հետևած կալանավորմանը:

«Եթե Սամվել Կարապետյանը 5 անգամ դատված լիներ, էլի կարելի էր ինչ-որ բան գտնել: Անբասիր կենսագրություն ունեցող մարդն ասում է՝ իմ ձևով եմ մասնակցելու Եկեղեցու պաշտպանությանը, ու դրանով գործողության ենթատեքստ են վերագրում նրան: Ես էլ իմ ձևով եմ մասնակցում, օրինակ՝ պատարագի եմ գնում: Կարապետյանն արդարանալու խնդիր չունի: Երբ դիմացի կողմից անմակարդակ բառապաշարով հարձակվում են վրադ, ի՞նչ ասես»,- ասաց «ՀԷՑ ՓԲԸ» գլխավոր տնօրենը:

Նա նշեց՝ այս իշխանությունը սուտ խոսելու հետ խնդիր չունի, և ինչ զրպարտություններ ասես, չեն թափվում ընկերության գլխին:

«Պաշտոնյան, մանավանդ՝ տղամարդը, մի բան որ ասում է, պետք է կա՛մ դրան տեր լինի, կա՛մ ներողություն խնդրի: Մեզ ասում են՝ մի զոհվածի ընտանիքի օգնեիք: 4059 զոհվածի ընտանիքի ենք օգնել, մի բառ չենք ասել»,- ասաց Դավիթ Ղազինյանը:

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի աշխատակիցների՝ 2018թ. հանրահավաքներին ուղղորդված մասնակցությանը, տնօրենն ասաց՝ չի եղել նման բան:

«Ես այդ ժամանակ եղել եմ ՀԷՑ-ի Երևանի մասնաճյուղի տնօրենը: Ո՛չ ես եմ գնացել ուղղորդված, ո՛չ որևէ մեկը: Չէր կարող նման բան լինել, ու ես չիմանայի»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ ինչպե՞ս կարող է 7000 աշխատող ունեցող ընկերությունից ոչ ոք չմասնակցել վաղվա հավաքին, Դավիթ Ղազինյանն ասաց՝ իսկ ո՞վ է ասում, որ չեն մասնակցելու:

«Ես էլ եմ մասնակցելու, շատերն էլ: Աշխատանքային ժամից հետո յուրաքանչյուրն ազատ է իր ժամանակը տնօրինելու հարցում»,- ասաց Դավիթ Ղազինյանը:

Անդրադառնալով պետության կողմից ՀԷՑ-ի կառավարիչ նշանակելու հարցին, նա ասաց՝ ստացվում է՝ մասնավոր ընկերությանը պետությունը կառավարիչ է նշանակում, որի հմտություններին որևէ մեկը ծանոթ չէ, բայց ձախողման պարտականությունն ընկնելու է սեփականատիրոջ վրա:

«Մենք մեծ իրավաբանական թիմ ունենք: Պաշտապանելու ենք ընկերությունը, այդ թվում՝ պետության կողմից նշանակված կառավարչի կամայականություններից: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ իրենք չեն կարողանում կառավարել իրենց պատկանող ԲԷՑ-ը, ուր մնաց՝ ՀԷՑ-ը կառավարեն: Փաստաթղթավորված հայտարարում եմ՝ ՀԷՑ-ը պետությունից բարձր վարկանիշ ունեցող ընկերություն է»,- ասաց Դավիթ Ղազինյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԲացել է պատուհանն ու բնակարանից կենցաղային էլեկտրական սարքեր գողացելԱրմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան ԱբրահամյանՍպասվում է առանց տեղումների եղանակՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 12Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ ՎարդանյանՈւիթքոֆը և Քուշները ժամանել են Մոսկվա «Հրապարակ». Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվումԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի սպա է ձերբակալվել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ ԽաչատրյանԾնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել էԿյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Ուիթքոֆն ու Քուշները առաջիկա օրերին կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԷրդողան. մարդկությունը կանգնած է պատմության ամենալուրջ կլիմայական ճգնաժամերից մեկի առաջՎատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարըՀակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը
Ամենադիտված