Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք մանրամասն քննարկել են Իրանի և ընդհանրապես Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը։
«Մանրամասն քննարկվել է Իրանի և Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը ։ Ռուսական կողմը ընդգծել է բոլոր վիճելի հարցերը, անհամաձայնությունները և կոնֆլիկտային իրավիճակները բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել այս հարցի շուրջ շփումները արտաքին քաղաքականության գերատեսչությունների, պաշտպանության նախարարությունների և նախագահի օգնականների միջև», - ասել է Ուշակովը ։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին