Ինչո՞ւ է արգելվել պաղպաղակի ներմուծումը․ «Ռոսպոտրեբնադզոր»-ը պարզաբանում է պահանջել Հայաստանից
«Ռոսպոտրեբնադզոր»-ը Հայաստանից պարզաբանում է խնդրել “Коровка из Кореновки” ապրանքանիշի պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելքի սահմանման պատճառների մասին։ Ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը՝ այս ապրանքի մոնիթորինգի ընթացքում որևէ անհամապատասխանություն չեն արձանագրել։
«ՀՀ կողմից “Коровка из Кореновки” ապրանքանիշի ներքո արտադրվող ռուսական պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելքի մասին լրատվամիջոցներում տեղեկատվության հայտնվելու կապակցությամբ Ռոսպոտրեբնադզորը նշում է, որ անցկացված մոնիթորինգի շրջանակներում նշված արտադրանքի անվտանգության և որակի պահանջներին, այդ թվում՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանվածներին, անհամապատասխանության դեպքեր չեն գրանցվել», - հայտնել են գերատեսչությունից։
«Ռոսպոտրեբնադզոր»-ը Հայաստանի իրավասու մարմիններից լրացուցիչ տեղեկատվություն է պահանջել ռուսական արտադրության ապրանքների վրա կիրառվող սահմանափակումների պատճառների, այդ թվում՝ լաբորատոր փորձարկումների արդյունքների վերաբերյալ։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին