Ինչ են քննարկել Պուտինն ու Թրամփը․ նոր մանրամասներ
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հեռախոսազրույցի ժամանակ մանրամասն քննարկել են Իրանի և ընդհանրապես Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ «ռուսական կողմը շեշտել է վիճելի հարցերի, անհամաձայնությունների և կոնֆլիկտային իրավիճակների բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծման կարևորությունը»։
Զրույցի ընթացքում նախագահները անդրադարձել են նաև Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին։ «Եվ այս ոլորտում ռուսական և ամերիկյան կողմերը կշարունակեն երկխոսությունը», - ասել է Ուշակովը։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին