Լեհաստանը 5000 զինվոր կուղարկի Լիտվայի և Գերմանիայի հետ սահմաններ
Հինգ հազար լեհ զինվոր կուղարկվի Գերմանիայի և Լիտվայի հետ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար, հինգշաբթի օրը լեհական ռադիոյի եթերում հայտարարել է Լեհաստանի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վիսլավ Կուկուլան։
«Սահման կուղարկվի 5000 զինվոր։ Նրանցից 4000-ը կուղարկվի լեհ-գերմանական սահման, իսկ հազարը՝ լեհ-լիտվական սահման», - ասել է Կուկուլան։
Լեհաստանի գլխավոր շտաբի պետը նշել է, որ «անօրինական միգրացիան էական սպառնալիք է ներկայացնում պետական անվտանգության համար»։
«Մենք չենք կարող խուսափել այս խնդրից, ընդհակառակը։ Մենք պետք է բարելավենք սահմաններում արդյունավետությունը», - ավելացրել է նա։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին