Սեյրան Օհանյանն ատկատի հաշվին Սևանում տուն է սարքել զավթված հողակտորի վրա․ Արայիկ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․
«Հարցնում եք, թե որն է մոտիվը հեղաշրջումներ պլանավորելու: Մարդը պաշտպանական շրջան կառուցելու փոխարեն Սևանում տուն է սարքել՝ խրամատները հագեցնելով կանսեռվի բանկեքով:
Ըստ գլխավոր դատախազի, որն այս պահին ԱԺ-ում միջնորդություն է ներկայացնում պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար, Օհանյանը ՊՆ կապիտալ շինարարության պատասխանատուների միջոցով ատկատի հաշվին Սևանում տուն է սարքել զավթված հողակտորի վրա: Դա արել է ապրիլյան պատերազմին նախորդող տարիներին:
Ահա, թե ինչու են ոմանք հեղաշրջման միջոցով ուզում կանխել այս ու այլ հանցագործությունների բացահայտումը»:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին