Այս որոշումը կայացվել է ի օգուտ Ամերիկայի շահերի․ Պենտագոն
ԱՄՆ
Politico պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է՝ Ուկրաինային ԱՄՆ-ի մատակարարումների դադարեցման մասին որոշումն ընդունվել է Պենտագոնի քաղաքական բաժնի ղեկավար Էլբրիջ Քոլբիի նախաձեռնությամբ՝ առկա պաշարները ստուգելուց հետո:
«Այս որոշումը կայացվել է ի օգուտ Ամերիկայի շահերի, այն բանից հետո, երբ պաշտպանության նախարարությունը վերանայել է ռազմական աջակցությունն ու օգնությունը, որը մեր երկիրը տրամադրում է աշխարհի այլ երկրներին», հայտնել է աղբյուրը:
Ըստ տվյալների՝ Ուկրաինային զենքի մատակարարումները դադարեցվել են, քանզի Պենտագոնի սեփական պաշարները չափազանց շատ են կրճատվել: Արևմտյան լրագրողների տվյալներով՝ ժամանակավորապես կդադարեցվի նաև որոշ զենիթային հրթիռների և այլ բարձր ճշգրտության զինամթերքի առաքումը Կիև:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)