Ռուսաստանում զգուշացնում են միգրանտների շրջանում ապստամբության կոչերի մասին
Հասարակություն
Ռուս ռազմական բլոգեր Միխայիլ Զվինչուկը հայտարարել է, որ համացանցում հայտնվել են միգրանտներին ուղղված կոչեր՝ Մոսկվան դարձնելու «մուսուլմանամետ Մոսկաբադ» և վրեժ լուծելու ռուսաստանցիներից՝ իրավապահների գործողությունների համար։ Այդ մասին նա գրել է «Рыбарь» Telegram ալիքում։
Զվինչուկի խոսքով՝ նման հայտարարությունները, ներառյալ Տաջիկստանից ակտիվիստ Կարիմջոն Երովի խոսքերը, կարող են դիտարկվել որպես միգրանտներին ապօրինի գործողությունների դրդելու փորձ, նույնիսկ եթե դրանց հեղինակները դեռ մարգինալ են համարվում։
Նա նախազգուշացրել է, որ թույլ միգրացիոն վերահսկողությունն ու էթնիկ հանցախմբերի դեմ անարդյունավետ պայքարը կարող են նպաստել նման գաղափարների տարածմանը՝ հատկապես Կենտրոնական Ասիայից ժամանողների շրջանում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)