ԵՄ-ն Սլովակիային առաջարկել է գազային երաշխիքներ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցություն ստանալու համար
Քաղաքական
Եվրահանձնաժողովը խոստացել է աշխատել Սլովակիայի մտահոգությունները փարատելու ուղղությամբ՝ կապված ԵՄ-ի՝ ռուսական գազից մինչև 2028 թվականը հրաժարվելու ծրագրի հետ։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում տալով ԵՄ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի՝ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ուղարկված նամակին։
Սլովակիան առայժմ արգելափակում է Ռուսաստանի դեմ 18-րդ պատժամիջոցների փաթեթը, քանի որ երկրի մասնագետները զգուշացնում են՝ «Գազպրոմից» հրաժարումը կարող է հանգեցնել վառելիքի պակասի, գների աճի և հնարավոր դատական գործընթացների։
Բրյուսելում առաջարկել են նախատեսել արտակարգ դադար մատակարարման սահմանափակումների դեպքում, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել միջամտել՝ եթե «Գազպրոմը» դիմի դատարան։ Եվրոպան նաև կքննարկի սահմանի մաքսատուրքերի մեղմացումը՝ Սլովակիայի համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)