ՀՀ-ն ներկայացնող մարզիկն ԱԱ-ում անհաջող ցատկ է կատարել, որից հետո չի կարողացել ինքնուրույն տեղաշարժվել
Սպորտ
Ռուսաստանցի հայդայվեր Նիկիտա Ֆեդոտովը, որն այժմ ներկայացնում է Հայաստանի հավաքականը, Սինգապուրում անցկացվող աշխարհի առաջնության մրցումների ժամանակ անհաջող ցատկ է կատարել, որից հետո չի կարողացել ինքնուրույն տեղաշարժվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ֆեդոտովը սխալ է թույլ տվել ցատկ կատարելիս և ջուրն է մտել կրծքավանդակով։ Ջրասույզներն անմիջապես դուրս են բերել մարզիկին և փոխանցել բժշկական ծառայությանը։ Բժիշկները Ֆեդոտովին անվասայլակով դուրս են բերել մարզադաշտից։ 30-ամյա հայդայվերը ժեստերով հասկացրել է, որ ամեն բան կարգին է։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)