Թրամփը պատրաստվում է ԱՄՆ քաղաքների փողոցները մաքրել անօթևաններից․ Bloomberg
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է ստորագրել գործադիր հրամանագիր ամերիկյան քաղաքների փողոցներից անօթևանների լայնածավալ մաքրման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի հայտարարությանը։
«Այս նախաձեռնությունը կհեռացնի հանցագործներին փողոցներից և կուղղորդի ռեսուրսները թմրանյութերի դեմ պայքարի ծրագրերին: Ամերիկացիները կզգան իրենց ավելի անվտանգ, իսկ կախվածություններ կամ հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ կստանան օգնություն», - ասել է Լևիթը։
Ծրագիրը ներառում է Արդարադատության նախարարությանը հանձնարարական՝ չեղյալ հայտարարել դատական նախադեպերը, որոնք, ըստ նահանգային իշխանությունների, խոչընդոտում են անօթևանության խնդրի լուծմանը: Առաջնահերթ աջակցություն կտրվի այն տարածաշրջաններին, որոնք պայքարում են անօրինական վրանային քաղաքների և հասարակական վայրերում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)