ԱՄՆ-ն մերժում է Ֆրանսիայի որոշումը՝ ճանաչելու Պաղեստին պետությունը. Ռուբիո
ԱՄՆ
Ամերիկյան իշխանությունները վճռականորեն մերժում են Ֆրանսիայի որոշումը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ճանաչել Պաղեստին պետությունը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս մասին գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
Դիվանագետը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի ծրագիրն անվանել է «անխոհեմ»։
«Այս որոշումը միայն ծառայում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քարոզչությանը և աշխարհը հետ է շպրտում», - ընդգծել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։
Նա հավելել է, որ Պաղեստին պետության ճանաչումը «ապտակ» կլինի այն մարդկանց համար, ովքեր տուժել են ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերին հարձակման ժամանակ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)