Չինաստանում ծրագրում են խորովածի համալսարան բացել
Այլ
Չինաստանի Հունան նահանգի Յուեյան քաղաքի իշխանությունները պլանավորում են բացել խորովածի համալսարան, հաղորդում է China Daily-ն։
Ըստ ուսումնական ծագրի՝ նախատեսվում է երեք տարվա ընթացքում պատրաստել հազար խորովածի վարպետի: Ուսանողները կսովորեն ոչ միայն խոհարարության տեխնիկան, այլև բիզնեսի բոլոր փուլերը՝ մսի վերամշակումից և սոուսի արտադրությունից մինչև լոգիստիկա և հաստատության կառավարում:
Նշվում է, որ խորոված պատրաստելը դարձել է Յուեյանի տնտեսության կարևոր մասը։
Այնտեղ կա ավելի քան 2000 «խորովածանոց», որտեղ աշխատում է 50,000 մարդ։ Եվ տարեկան արտադրության ծավալը գնահատվում է ավելի քան 280 միլիոն դոլար։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)