ՀՀ—ն եւ Փաշինյանը մեզ համար վստահելի են եւ մենք կապի մեջ ենք. Իրանի փոխնախագահ (տեսանյութ) Լեհաստանում երկու ուկրաինացու են ձերբակալել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության և դիվերսիաների կասկածանքով Էջմիածնում «Լեքսուս»-ով թմրամիջոց իրացնելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Սամվել Տերտերյանը ռևանշ վերցրեց վրացի ըմբիշից, որին պարտվել էր Մ23 ԱԱ-ում Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը՝ ըստ եկամտի ծավալների Գիտնականները կանխատեսում են՝ 2026-ը կարող է դառնալ պատմության ամենատաք տարին Ստորագրվել է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների համագործակցության մասին համաձայնագիրը Էդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ համակարգի ներդրման 30-ամյակի առթիվ Աղմկահարույց կադրեր աշխարհից․ Մոսկվայի լեզգինկան, Կապրիի հրեշավոր ջրապտույտներն, Թուրքիայի պայթյունը Թիվ 57 մանկապարտեզի փոխտնօրենն ու մեթոդիստը հաճախումների մատյանում ավելացրել են 5 երեխայի տվյալ Արևային և քամու էներգիայի բումը փոխում է Չինաստանի արտանետումների պատկերը Գևորգ Պապոյանը մասնակցել է WAIPA համաշխարհային ներդրումային համաժողովի բացման արարողությանը 

Հարկավոր է շարունակ կրթվել և պետք չէ ընդհանրապես վախենալ ոչ մի նորարարությունից․ ՀՀ նախագահ

Քաղաքական

ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ հուլիսի 20-26-ն իրականացվող «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակում ՀՀ ԲՏԱ նախարարության նախաձեռնությամբ անցկացվեց «Կառավարության օր» միջոցառումը՝ «Նորարարական կառավարում. ապագայի լուծումները» խորագրով, որին ներկա էին ՀՀ կառավարության ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր ելույթում նշեց, որ ինքն առաջին անգամ Սևան սրտարտափ համաժողովի կազմակերպիչների հետ առիթ է ունեցել հանդիպել դեռ 2021 թվականին, երբ լինելով ԲՏԱ նախարար՝ ղեկավարում էր ոլորտը, և այն, ինչ տեսավ այսօր, իրականում, իր իսկ գնահատմամբ, չէր կարող պատկերացնել մասշտաբային առումով։ «Հատկապես երիտասարդության մասնակցությամբ բաց քննարկումների միջավայրում վստահաբար կարելի է հասնել ավելի մեծ արդյունքի։ Կարելի է քննարկել հնարավորությունների օգտագործման հարցը նաև COP-17-ի անցկացման շրջանակում։

Վարչապետի և կառավարության գործընկերների անունից կարող եմ հավաստել, որ իրականացվող ծրագրերն ու այն ապագան, որ մենք պատկերացնում ենք, առանց ժամանակակից տեխնոլոգիական ձեռքբերումների հնարավոր չէ։ Որքանով պետությունը կարող է մասնակից և օգտակար լինել․ սա է ամենակարևոր հարցը։ Ընդհանուր առմամբ տնտեսության զարգացման գործում բոլոր ժամանակներում ամենից շատ հետաքրքրող հարցն այն է, թե որտեղ պետք է լինի պետությունը։ Ժամանակակից տեխնոլոգիական դարաշրջանում, հատկապես հիմա առավել կարևոր է դառնում այն, թե պետությունը որտեղ է դիրքավորվում, ուստի լավագույն լուծումը պետության և մասնավոր սեկտորի սերտ համագործակցությունն է»,-ասաց ՀՀ նախագահը։ Խաչատուրյանը հավելեց, որ լավագույն լուծում է այն, թե որտեղ է նաև բիզնեսը և որտեղ է տեսնում պետության անելիքը, քանզի պետությունը մի քիչ ավելի կամ մի քիչ պակաս կարող  է նույնիսկ օգտակար չլինել։

«Մեզ բախտ է վիճակվել ապրել մի դարաշրջանում, որտեղ մեր շրջապատում ամեն ինչ շատ արագ, ամեն րոպե, ամեն վայրկյան փոխվում է։ Արագ փոփոխվող ժամանակաշրջանում մենք, որպես Հայաստանի Հանրապետություն, պետք է կարողանանք մեր տեղը գտնել։ Երբ նայում ենք 18-րդ դարի արդյունաբերական հեղաշրջման մեկնարկին, որը տեղի ունեցավ Եվրոպայում և շարունակվում է մինչ օրս, ապա տեսնում ենք, որ շահեցին այն երկրները, որոնք սկսեցին օգտագործել նոր տեխնոլոգիական ձեռքբերումները։

Այդ երկրները մինչ օրս գտնվում են մարդկության զարգացման առաջին շարքում։ Իսկ այն երկրները, որոնք չկարողացան համակերպվել և ընդունել փոփոխությունները, դրանք հետո կամ ընդհանրապես դուրս մնացին մարդկության զարգացման ուղղուց, կամ միացան շատ ավելի ուշ։ Վերջիններս իրականում հասկացան, որ առանց տեխնոլոգիական առաջնահերթությունների որևէ զարգացում հնարավոր չէ»,- ասաց Խաչատուրյանը։Նախագահի խոսքով՝ երբ հայկական կողմը սահմանում է իր առաջնահերթությունները, հստակեցնում է, թե որն է Հայաստանի ապագան, և ինչ խնդիրներ պետք է լուծի ՀՀ կառավարությունը։

«Երբ 5-10 տարի առաջ քննարկում էինք մեր երկրի զարգացման ծրագրերը, առաջնահերթություն էր տրվում ճյուղային ոլորտներին, բայց այժմ մոտեցումը փոխվել է։ Առաջին հերթին կարևորվում է նորագույն տեխնոլոգիաների ներդրումը բոլոր բնագավառներում։ Այս մոտեցումը բոլորիս բերել է այն համոզման, որ առանց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոչ մի երկիր, այդ թվում՝ Հայաստանը չի կարող առաջընթաց ապահովել։ Քննարկումները ցույց են տալիս, որ մեր լրջագույն խնդիրը հանգում է կրթությանը, գիտելիքին։ Այսօրվա միջոցառումը կարևոր է հենց այս առումով»,-նշեց ՀՀ նախագահը։Նրա կարծիքով՝ շատ կարևոր է համապատասխան ուսուցանումը։ Համաժողովի մասնակիցների թվում կան բազմաթիվ անձինք, ովքեր գիտակ են, հաջողակ և իրենց փորձով կարող են կիսվել սկսնակների հետ, ինչը վստահաբար օգտակար կլինի։

«Մեր մարդկային և կրթական ներուժն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ առաջիկայում ամենամեծ մարտահրավերը հենց դա է լինելու, ուստի մեզ հարկավոր է շարունակ կրթվել։ Պետք չէ ընդհանրապես վախենալ ոչ մի նորարարությունից։ Մարդկության ամենամեծ խնդիրն այսօր արհեստական բանականությունն է, որը գուցե շատ վախենալու է, որովհետև չենք տեսնում և չենք շոշափում, բայց երբ հետևում ենք մարդկության պատմությանը հատկապես արդյունաբերական հեղաշրջումից հետո, ապա այն ժամանակ էլ մարդիկ շատ դժվար էին համակերպվում առաջընթացին։ Շատ կարևոր է այն ընկալումը, որ մարդկության ապագա զարգացումն առանց արհեստական բանականության չի լինելու։ Այն մարտահրավերները, որոնք ի հայտ է բերել արհեստական բանականությունը, պետք է անպայման լուծումներ գտնեն»,-մանրամասնեց Խաչատուրյանը։

ՀՀ նախագահի պնդմամբ՝ լուծում գտնողները նրանք ենք, ովքեր հավաքվել են տվյալ համաժողովում։ Նրանք պետք է ամեն ինչ ներկայացնեն մատչելի և ընկալելի լեզվով։

Ըստ ՀՀ նախագահի՝ ներկա դարաշրջանի երկրորդ առանձնահատկությունն այն է, որ ինֆորմացիան դարձել է ինքնատիպ արտադրանք, որն իր գինն ունի, սակայն այդ ինֆորմացիան ստանալու համար նախևառաջ պետք է լինեն համապատասխան ենթակառուցվածքներ, ուստի պատահական չէ, որ ՀՀ-ն, որպես պետություն, այդ ենթակառուցվածքների ստեղծմամբ է զբաղվում, ինչը ենթադրում է գերհզոր համակարգիչների, էներգետիկ հզորությունների ստեղծում, առնաց որոնց ՏՏ ոլորտի հետագա զարգացում չի լինի։

«Սովորաբար միայն ՀՆԱ-ի ներկայացումը բավարար չէ, շատ կարևոր է, թե դա ինչպես է ստացվում և ինչպես է ազդում մարդկանց վրա։ Ժամանակակից մեթոդները պետք է կիրառվեն նաև պետական ինստիտուտների աշխատանքներում։ Որպես սպառողներ՝ պետք է ընդունենք ինստիտուների հետ կապված փոփոխությունները մեր հանապազօրյա աշխատանքում։ Հիմա հասել ենք այն հանգրվանին, որ երեք կարևոր գործոնների՝ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների և պետական ինստիտուտների ներդաշնակ համադրությունն է Հայաստանի ապագան։

Այս ամբողջ շաբաթը մենք ապրում ենք Սևան ստարտափ համաժողովով, և այն, ինչից կազմակերպիչները սկսել են 2016 թվականին, միանշանակ է, որ նրանց գաղափարները բոլորիս առաջ են տանելու և նպաստելու են պետության զարգացմանն ու վարքագծի, ընկալումների փոփոխությանը։ Ամեն ինչ պետք է անենք՝ առաջադեմ տեխնոլոգիաներից հեռու չմնալու համար»,-եզրափակեց ՀՀ նախագահը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ—ն եւ Փաշինյանը մեզ համար վստահելի են եւ մենք կապի մեջ ենք. Իրանի փոխնախագահ (տեսանյութ) Լեհաստանում երկու ուկրաինացու են ձերբակալել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության և դիվերսիաների կասկածանքով Էջմիածնում «Լեքսուս»-ով թմրամիջոց իրացնելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Սամվել Տերտերյանը ռևանշ վերցրեց վրացի ըմբիշից, որին պարտվել էր Մ23 ԱԱ-ումԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը՝ ըստ եկամտի ծավալներիԳիտնականները կանխատեսում են՝ 2026-ը կարող է դառնալ պատմության ամենատաք տարինՍտորագրվել է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների համագործակցության մասին համաձայնագիրըԷդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ համակարգի ներդրման 30-ամյակի առթիվԱղմկահարույց կադրեր աշխարհից․ Մոսկվայի լեզգինկան, Կապրիի հրեշավոր ջրապտույտներն, Թուրքիայի պայթյունըԹիվ 57 մանկապարտեզի փոխտնօրենն ու մեթոդիստը հաճախումների մատյանում ավելացրել են 5 երեխայի տվյալԱրևային և քամու էներգիայի բումը փոխում է Չինաստանի արտանետումների պատկերըԳևորգ Պապոյանը մասնակցել է WAIPA համաշխարհային ներդրումային համաժողովի բացման արարողությանըԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել էԶելենսկին ժամանել է Դանիա՝ սկանդինավյան առաջնորդների հետ հանդիպելուԻսպանիայի ոստիկանությունը Օվիեդոյում տեղի ունեցած պայթյունը չի դիտարկում որպես ահաբեկչական հարձակումՄոսկվան պնդում է, որ գրավել է Նիկոլսկոյեն և ուկրաինական կողմին պատճառել ավելի քան 305 զինծառայողի կորուստԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՏեխասի Բիգ Բենդում կվերսկսվի սահմանային պատի շինարարությունըՌադան չի բացառել Կիևի բաժանումը երկու քաղաքի՝ վնասված կամուրջների պատճառովԼավրովը բացահայտել է Փաշինյանի եվրոպական ուղին ընտրելու վտանգը՝ ըստ ՄոսկվայիԻրանի փոխնախագահը՝ Հայաստանին գազ արտահանելու հեռանկարի մասինՖրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ գոհ է Ուկրաինայի ներկայիս վիճակիցԲրոնզե մեդալ` աշխարհի Մ20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել, ևս մեկը՝ հրդեհվել․ ԻՀՊԿԶելենսկին Ստուբի հետ Աբու Դաբիում քննարկել է բանակցություններըՄիլիարդատերերը հաղթեցին․ Կալիֆոռնիայում տապալվեց նրանց հարստությունը հարկելու նախաձեռնությունըՈւկրաինան ընդունեց օտարերկրյա պաշտոնյաների կաշառակերության դեմ ուղղված օրինագիծԻրանը մշակել է «Հորմուզ» հրթիռըՓաշինյանն ու Կոսովոյի վարչապետն անդրադարձել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությանըԲուդանովը պահանջել է արագացնել հակակոռուպցիոն օրենսդրության ընդունումը՝ ԵՄ անդամակցության ճանապարհինՈւկրաինայում ռեստորանային ցանցը չի դիմացել պատերազմի հետևանքներին․ Salateira-ն փակվել էAxios. ԱՄՆ-ն ցանկանում է լուծումներ մշակել Ուկրաինայի հարցով Աբու Դաբիում կայանալիք բանակցություններումՔաղբանտարկյալների կյանքը վտանգված է․ կալանքը դարձել է պատժի միջոց. հայտարարությունԵվրոպան պատրաստվում է զորք մտցնել Ուկրաինա․ մեկնարկել են առաջին զորավարժություններըՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետ (տեսանյութ)ՀԴԲ-ն հետաքննում է զբոսանավում տեղի ունեցած ենթադրյալ սպանությունը․ կասկածյալը ձերբակալված էՀյուսիսային Կորեան փորձարկել է իր նորագույն տորպեդո զենքըՖլորիդայում ջրհեղեղի պատճառով շիմպանզեին սնունդ են հասցրել անօդաչու թռչող սարքովՀրապարակվել է Դոհայի օլիմպիական ընտրական մրցաշարում ՀՀ ծանրամարտի հավաքականի նախնական կազմըՄարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինԳերմանացիների 54,1%-ը կողմ է Ուկրաինային աջակցությունը շարունակելուն, 28,8%-ը՝ Ռուսաստանի հետ մերձեցմանըՖիլիպիններում օտարերկրյա քաղաքացիների տեղափոխող մասնավոր ինքնաթիռ է կործանվելՀրդեհ է բռնկվել Փարաքար բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել ՓԾ մարտական հաշվարկներՌուբիո․ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է ընդունելի լինեն նաև Ռուսաստանի համարՉինաստանը՝ ԱՄՆ տեխնոլոգիական գերակայության սպառնալի՞ք․ Nvidia-ի ղեկավարի դիրքորոշումը՝ ուշադրության կենտրոնումՈւիթկոֆ. ԱՄՆ-ը, Կիևը և Եվրոպան կարծում են, որ համաձայնագիրը պետք է ներառի երաշխիքներ Ուկրաինայի համարԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցԵմենում ավիահարվածների հետևանքով 44 մարդ է զոհվել, մեծ մասը՝ կանայք ու երեխաներՌուբիոն, Սիբիհայի հետ հանդիպումից հետո, ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է հասնել երկարատև խաղաղությանԱղմկահարույց մահեր ու ձերբակալություններ․ Մոսկվայի և Թեհրանի նոր հայտարարությունները՝ Հայաստանին
Ամենադիտված