«Իմ քայլը» հիմնադրամի նոր ծրագիրը. Սիսիանում կկառուցվի ագրոդրոնների ուսուցման կենտրոն
Հասարակություն
Ըստ «Իմ Քայլը» և «Իզմիրլյան» հիմնադրամների միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում կկառուցվի նորարարական ագրոդրոնների ուսուցման կենտրոն։
Ինչպես տեղեկացրին «Իմ Քայլը» հիմնադրամից, ծրագրի նպատակն է կառուցել միջազգային չափորոշիչներին համապատասխան ագրոդրոնների կենտրոն` զարգացնելու համար խելացի գյուղատնտեսությունը` ընդգրկելով վերջինիս բոլոր ոլորտները: Կենտրոնում հնարավոր կլինի ուսումնական կարճաժամկետ ծրագրերով վերապատրաստել թե՛ բուհերի ուսանողներին, թե՛ գործող ֆերմերներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր պարզապես հետաքրքրված են ագրոդրոնների կիրառմամբ՝ գյուղատնտեսության արդիականացման նպատակով։
Դասավանդվող ծրագրերը մշակվելու են «Իմ Քայլը» հիմնադրամի և ՀԱԱՀ-ի համագործակցությամբ՝ տեղայնացնելով միջազգային առաջավոր փորձը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)