«Ինտերը» 45 միլիոն եվրո է առաջարկել Լուկմանի համար
Սպորտ
Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» ցանկանում է ձեռք բերել Բերգամոյի «Ատալանտայի» 27-ամյա հարձակվող Ադեմոլա Լուկմանին։ Միլանյան ակումբը նիգերիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկել է 40 միլիոն եվրո, նաեւ 5 միլիոն եվրո բոնուս, հաղորդում է x.com/FabrizioRomano-ն։
«Ատալանտան» պահանջում է ավելի մեծ գումար։ Transfermarkt-ը Լուկմանի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։
Իտալիայի անցած առաջնությունում Լուկմանը մասնակցել է 31 հանդիպման, խփել է 15 գոլ։
Լուկմանի պայմանագիրն «Ատալանտայի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)