Հրդեհ՝ Պարույր Սևակի փողոցում
Արտակարգ Պատահար
Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցում այրվում խոտածածկույթ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ մոտ 6000 քմ տարածքում այրվում է բուսածածկույթ և չշահագործվող շինության տանիքի փայտե կառուցատարրեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:24-ին, մարվել՝ 18:08-ին: Այրվել են բուսածածկույթ և շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 200 քմ)։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)