1–ամյա երեխան կծել և սպանել է տուն մտած կոբրային
Այլ
Հնդկաստանի Բիհար նահանգում տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել. մեկ տարեկան երեխան կծել է 70 սանտիմետրանոց կոբրային՝ այն շփոթելով խաղալիքի հետ։ Այս մասին հաղորդում է Hindustan Times-ը՝ հղում անելով տեղի բժիշկներին։
Դեպքը տեղի է ունեցել Արևմտյան Շամպարան գյուղում անցյալ շաբաթ։ Գովինդա անունով երեխան խաղալիս է եղել, երբ նկատել է տուն մտած օձին։ Ականատեսների խոսքով՝ երեխան բռնել է կոբրային և կծել, ինչը, հավանաբար, ռեֆլեքսային ռեակցիա է եղել։
Կոբրան հասցրել է կծել երեխային, որից հետո մահացել է։ Երեխան կորցրել է գիտակցությունը և շտապ տեղափոխվել է հիվանդանոց։
Ինչպես հայտնել է Բեթթիահ հիվանդանոցի վարիչ Դևիկանտ Միշրան, երեխան գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, բայց նրա մոտ թունավորման նշաններ չեն հայտնաբերվել։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)