Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կքննարկվեն Թուրքիայի ԱԽ նիստի օրակարգում
Քաղաքական
Հուլիսի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի կունենա անվտանգության խորհրդի տարվա չորրորդ նիստը։
Ինչպես գրում է ermenihaber.am-ը, Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում օրակարգային հարցերի թվում կլինեն Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինաթափման գործընթացը, Սիրիայում տեղի ունցող վերջին իրադարձությունները, ռուս-ուկրաինական հակամարտությունը և եվրոպական արտադրության «Eurofighter» կործանիչների գնման վերաբերյալ հարցերը։
Թուրքական մերձիշխանական «Türkiye gazetesi» թերթը նշում է նաև, որ անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև «ժամանակ առ ժամանակ աճող լարվածությունը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)