ԱՄՆ-ում համաձայն են երրորդ ուժի, բայց առանց Մասկի․ Fox News
ԱՄՆ
Ամերիկացիների մեծամասնությունը կողմ է ԱՄՆ-ում երրորդ քաղաքական կուսակցություն ստեղծելու գաղափարին, սակայն պայմանով, որ այն կապված չլինի գործարար Իլոն Մասկի հետ, հետևում է Fox News-ի անցկացրած հարցումից:
Հետազոտությունը ցույց է տվել, որ հարցվածների 53%-ը հավանություն է տալիս նոր ազդեցիկ քաղաքական ուժի ի հայտ գալուն, մինչդեռ 42%-ը բացասական է վերաբերվում այդ գաղափարին: Ընդ որում, հարցվածների միայն 22 տոկոսն է սատարելու Մասկի գլխավորած կուսակցությանը։
Ըստ աղբյուրի, երրորդ կուսակցություն ստեղծելու պահանջը կապված է երկու հիմնական քաղաքական ուժերի ընտրողների աճող դժգոհության հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)