Թրամփը գոլֆի խաղով ծաղրել է Բայդենի ֆիզիկական վիճակը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գոլֆի խաղի ընթացքում հեգնանքով անդրադարձել է նախկին նախագահ Ջո Բայդենի առողջական վիճակին։ Fox News-ի փոխանցմամբ՝ Թրամփը նշել է. «Տեսե՞լ եք իմ հարվածը առաջին լունկում։ Շատ երկար էր, շատ երկար։ Սա Բայդենը չէ, ասեմ ձեզ։ Սա Բայդենը չէ, չէ՞։ Դա լավ հարված էր»։
Նախագահը նաև ընդգծել է, որ իր վարչակազմը «կասեցրել է մոտ հինգ պատերազմ», ինչը, ըստ նրա, «ավելի կարևոր է, քան գոլֆ խաղալը»։ Այս հայտարարությունն արվել է Շոտլանդիայում նոր գոլֆի դաշտի բացման ժամանակ։
Ավելի վաղ Թրամփին մեղադրել էին գոլֆում խարդախության մեջ․ համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես կեդդին (գոլֆի օգնականը) նրա առաջ նետում է գնդակը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)