Հայաստանն ու Եթովպիան դիտարկում են զբոսաշրջության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները
Քաղաքական
Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ադիս Աբեբայում հանդիպել է Եթովպիայի զբոսաշրջության նախարար Սելամավիտ Կասսայի հետ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։ Կողմերը կարևորել են մշակութային զբոսաշրջության, բնական ժառանգության պահպանման և զբոսաշրջային հոսքերի խթանման ուղղություններով համագործակցությունը։
Նախարար Պապոյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնել համագործակցությունը Աֆրիկյան մայրցամաքի երկրների, այդ թվում՝ Եթովպիայի հետ՝ զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտներում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխգործակցությունը և դիտարկել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)