Սպանդարյան գյուղի տներից մեկին կից հացատանը հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահան Եսայանը և Արթուր Ամիրխանյանը։Ըստ նախնական տեղեկությունների հրդեհը բռնկվել է Շիրակի մարզի բնակիչ Սարիբեկ Մինասյանին պատկանող չբնակեցված տանը կից հացատանը։Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը ապա մարել այն։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)