ԱՄՆ-ն պետք է փոխհատուցի Իրանին․ Արաղչի
Իրան
ԱՄՆ-ն պետք է փոխհատուցի իր հարվածներով իրանական միջուկային ծրագրին հասցված վնասը, նախքան բանակցությունների վերսկսումը: Այս մասին հայտարարել Է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է Financial Times-ը։
«Վաշինգոնը պետք է բացատրի՝ ինչու է հարձակվել մեզ վրա բանակցությունների թեժ պահին և երաշխավորի, որ դա այլևս չի կրկնվի։ Նրանք պետք է փոխհատուցեն իրենց հասցրած վնասը», - ասել է նա։
Իրանցի նախարարը նշել է՝ Վաշինգտոնի հետ բանակցությունները շարունակելու հնարավորությունը նախկինի պես պահպանվում է, սակայն Թեհրանում շատերը մեծ անվստահությամբ են վերաբերում ԱՄՆ-ի դիվանագիտական նախաձեռնություններին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան