Որ գործոններն են ազդել Թրամփի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշման փոփոխության վրա․ Independent
ԱՄՆ
Հեռուստատեսությամբ ցուցադրված Ուկրաինայի հակամարտության պատկերները, ինչպես նաև ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի կարծիքը ազդել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշման փոփոխության վրա։ Այս մասին հաղորդում է The Independent-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Նա պապիկ է, ընտանիքի մարդ, վիրավոր կամ սովամահ երեխաների պատկերները նրան զայրացնում են այնպես, ինչպես երկրի ցանկացած այլ մարդու, ով սիրտ ունի», - ասել է Սպիտակ տան վարչակազմի ներկայացուցիչը։
Ներկայացուցչի խոսքով՝ ամերիկացի նախագահը որոշումներ է կայացնում իր համար հասանելի լավագույն տեղեկատվության հիման վրա։
Թրամփին մոտ կանգնած աղբյուրը նույնպես կոչ է արել չթերագնահատել ամերիկացի առաջնորդի կնոջ ազդեցությունը։ Թրամփը խոստովանել է, որ Մելանիան ազդել է իր որոշումների վրա ուկրաինական և պաղեստինաիսրայելական հակամարտությունների վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)