ԱՄՆ-ն նոր համաձայնագրի շրջանակներում նավթ կհորատվի Պակիստանում․ Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Պակիստանի հետ նոր համաձայնագրի ստորագրման մասին, որի համաձայն՝ ամերիկյան բիզնեսները այս երկրում կզբաղվեն նավթի արդյունահանմամբ: Այս մասին հաղորդվել է Սպիտակ տան ղեկավարի Truth Social սոցիալական ցանցում էջում։
Նա ընդգծել է, որ ներկայումս ընտրվում է նավթային ընկերություն ԱՄՆ-ի և Պակիստանի գործընկերությունը ղեկավարելու համար: Թրամփը շեշտել է, որ «գուցե մի օր նրանք սկսեն նավթ վաճառել Հնդկաստանին»։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Սպիտակ տունը նաև կընդունի Հարավային Կորեայի առևտրային պատվիրակությանը, որի հետ կքննարկի ամերիկյան առևտրային մաքսատուրքերի 25%-ի չափով կրճատման ուղիները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)