Բելառուսում պետք է ռազմական մոբիլիզացիա նաև խաղաղ ժամանակ. Լուկաշենկո
Քաղաքական
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում պետք է իրականացվի ռազմական մոբիլիզացիա՝ նույնիսկ խաղաղ պայմաններում։ Նրա խոսքով՝ մոբիլիզացիան պետք է դիտարկել ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև որպես անհրաժեշտություն նաև խաղաղ փուլերում։
Նա նախազգուշացրել է, որ 2025 և 2026 թվականները լինելու են բարդ և լարված։ Ըստ Լուկաշենկոյի՝ ճնշումը կուժեղանա ոչ միայն դիվանագետների, այլև կառավարության ամբողջ համակարգի վրա։ Այս իրավիճակում, ինչպես նշել է նախագահը, կարևոր է պահել տնտեսական կայունությունը։
Բացի այդ, Լուկաշենկոն անդրադարձել է Դոնալդ Թրամփի հնարավոր վերադարձին ԱՄՆ նախագահի պաշտոնում՝ նշելով, որ դա կարող է ստեղծել նոր հնարավորություն՝ Բելառուս-ԱՄՆ հարաբերությունների բարելավման համար, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)