ԵՄ երկիրը վերացրել է «ռուսական ազդեցության» հետաքննության հանձնաժողովը
Աշխարհ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը վերացրել է երկրի քաղաքականության վրա Ռուսաստանի և Բելառուսի ազդեցությունը հետաքննող հանձնաժողովը: Այս մասին ասվում է Հանրապետության կառավարության ղեկավարի հրապարակված կարգադրության մեջ։
«2004-2024 թվականներին Լեհաստանի Հանրապետության ներքին անվտանգության և շահերի վրա Ռուսաստանի և Բելառուսի ազդեցությունը հետաքննող հանձնաժողովը վերացվում է», - ասված Է փաստաթղթում:
2024 թվականի մայիսին կառավարության ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կազմում ընդգրկված էին վարչապետի երաշխավորած 11 փորձագետներ և այդ հարցին առնչվող առանցքային գերատեսչությունների ղեկավարներ։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)