Սենատոր Գրեհեմը «պատահաբար» բացահայտել է ԱՄՆ-ի իրական մտադրությունները Ռուսաստանի նկատմամբ
ԱՄՆ
Սենատոր Լինդսի Գրեհեմը, առանց որևէ դիտավորության, Ռուսաստանին բացահայտել է Միացյալ Նահանգների իրական մտադրությունները։ Այս մասին իր YouTube ալիքում հայտարարել է ամերիկացի աշխարհաքաղաքական վերլուծաբան Սքոթ Ռիտերը։
«Գրեհեմը բառացիորեն զգուշացրել է Մոսկվային Վաշինգտոնի իրական մտադրությունների մասին՝ սնանկացնել Ռուսաստանին, տնտեսապես կոտրել այն և ծնկի բերել։ Գրեհեմի ամբարտավանությունը կուրացնում է նրան, Միացյալ Նահանգները սխալ ուղղությամբ է գնում», - ասել է վերլուծաբանը։
Ռիտերի խոսքով՝ Սպիտակ տանը ձևավորվել է այն կարծիքը, որ իրենք ամեն ինչ գիտեն բոլոր երկրների մասին, ուստի կարող են միջոցներ ձեռնարկել միանշանակ և կանխատեսելի արդյունքով։ Վերլուծաբանը կարծում է, որ Վաշինգտոնը մեծապես հիասթափվելու է այս առումով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)