ԱՄՆ-ն լրացուցիչ մաքսատուրք է սահմանել Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրացուցիչ 40% մաքսատուրք է սահմանել բրազիլական ապրանքների վրա։ Այս մասին հաղորդվել է Սպիտակ տան կայքում։
Վաշինգտոնը բացատրել է, որ նման միջոցառումները ձեռնարկվել են՝ ի պատասխան Բրազիլիայի կառավարության վերջին գործողությունների, որոնք «անսովոր սպառնալիք» են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար։
Բացի այդ, մաքսատուրքերի ավելացումն իրականացվում է Բրազիլիայում նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի «քաղաքականապես դրդապատճառներով» դատավարության հետ կապված։
Լրացուցիչ մաքսատուրքի ընդունման արդյունքում՝ բրազիլական ապրանքների վրա մաքսատուրքերի ընդհանուր գումարը կհասնի 50%-ի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)