Զելենսկու «աններելի սխալը». Եվրոպան կորցնում է վստահությունը Ուկրաինայի նախագահի նկատմամբ
Քաղաքական
Քաղաքագետ Ալեքսանդր Կամկինը կարծում է, որ Եվրոպան երբեք չի ների Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ երկրի հակակոռուպցիոն կառույցների անկախությունը խաթարելու փորձերի համար։ Նրա խոսքով՝ Զելենսկու որոշումը՝ սահմանափակել Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (НАБУ) և Հատուկ հակակոռուպցիոն դատախազության (САП) լիազորությունները, ընկալվել է որպես պատերազմ ժողովրդավարության դեմ։
Կամկինը վստահ է, որ Եվրամիությունում արդեն իսկ դիտարկում են Զելենսկու հեռացումը, իսկ մամուլում հրապարակված հարցազրույցները՝ որտեղ НАБУ-ի ղեկավարը մեղադրում է նախագահին և շրջապատին կոռուպցիայի մեջ, խաթարել են նրա հեղինակությունը։ Ըստ փորձագետի՝ Զելենսկու՝ հետքայլ անելու փորձն ուշացած է, և նրան արդեն «սև նշան» են տվել։
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Ուկրաինայի Ռադան կրճատել էր հակակոռուպցիոն մարմինների լիազորությունները, իսկ որոշ օրեր անց՝ բողոքի ալիքից հետո, Զելենսկին ստիպված էր ետ կանգնել ու առաջարկել վերականգնել դրանք։ Հուլիսի 31-ին խորհրդարանը ընդունեց օրենքը, որով վերականգնվում է НАБУ-ի և САП-ի անկախությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)