Ռուսաստանից և ռուս ժողովրդից մոտ մարդ չկա մեզ համար. Լուկաշենկո
Քաղաքական
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի համար ամենամոտ ազգը Ռուսաստանի ժողովուրդն է, և այս մոտեցումը կմնա անփոփոխ՝ քանի դեռ ինքն է նախագահի պաշտոնում։ Նրա խոսքերը փոխանցում է ԲԵԼՏԱ գործակալությունը։
«Դուք պետք է հիշեք մի պարզ ճշմարտություն․ Ռուսաստանից և ռուս ժողովրդից մոտ ազգ մեզ համար չկա և չի կարող լինել», — ընդգծել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ Մոսկվան շարունակում է մնալ Բելառուսի անվտանգության գլխավոր երաշխավորը։ Նրա խոսքով՝ դա որևէ կերպ չի նվազեցնում երկրի ինքնիշխանությունը։
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսը պետք է պատրաստվի ռազմական մոբիլիզացիայի՝ նույնիսկ խաղաղ պայմաններում, նշելով, որ երկիրը գտնվում է ծանր իրավիճակում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)