21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքներ կշարունակեն ստանալ 300–հազարական դրամ աջակցությունը
Հասարակություն
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում ընդունել է որոշում:
Ըստ այդմ՝ զինծառայողի ընտանիքին ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցությունը՝ 300.000 դրամն առաջարկվում է տրամադրել մինչև 2025 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ:
Հիմնավորման համաձայն՝ հուլիսի 26-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեն 21 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներ:


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը