Թրամփը կոշտ քննադատել է ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվի ղեկավարին՝ նրան անվանելով «չար և հիմար»
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ կոշտ քննադատությամբ է հանդես եկել Ֆեդերալ ռեզերվի ղեկավար Ջերոմ Փաուելի հասցեին՝ այն բանից հետո, երբ վերջինս կրկին հրաժարվել է նվազեցնել տոկոսադրույքը։ Truth Social հարթակում Թրամփը նրան անվանել է «չափազանց չար, չափազանց հիմար և չափազանց քաղաքականացված» պաշտոնյա։
Թրամփը նշել է, որ Փաուելի վարած դրամավարկային քաղաքականությունն արժեցել է ԱՄՆ-ին տրիլիոնավոր դոլարներ։ Նա նաև քննադատել է դաշնային պահուստային համակարգի շենքերի վերանորոգման ծրագիրը՝ անվանելով այն «ամենաանփույթ կամ կոռումպացված նախագծերից մեկը»։ Նախագահը վերջին շրջանում քննադատում է և՛ տոկոսադրույքների պահպանման որոշումը, և՛ ՖՌՍ-ում ծախսերի չափը։
Փաուելը, արձագանքելով քննադատությանը, ընդգծել է՝ Ֆեդերալ ռեզերվը պետք է անկախ գործի քաղաքական ճնշումներից։ Նրա խոսքով՝ առանց այդ անկախության քաղաքական գործիչները կարող են տոկոսադրույքը օգտագործել որպես ընտրությունների վրա ազդելու գործիք։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ