Սրտաբանը հերքել է սրտի կաթվածի մասին տարածված առասպելը
Այլ
Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը սրտի կաթվածի միակ «սադրիչը» չէ։ Այս մասին Vanitatis-ին տված հարցազրույցում նշել է սրտաբան Դեյվիդ Կարիզոն։
Բժիշկը նշել է, որ ամենից հաճախ սրտի կաթվածը հասկացվում է որպես սրտի մկանի սուր վնասվածք, որը տեղի է ունենում դրանում արյան հոսքի դադարեցման հետևանքով։
Նրա խոսքով՝ սրտանոթային հիվանդությունների զարգացումը կախված է բազմաթիվ գործոններից, և մարմնում խոլեստերինի բարձր մակարդակը դրանցից միայն մեկն է։ Սրտի կաթվածի իրական պատճառները հաճախ թաքնված են նյութափոխանակության խանգարումների, անառողջ ապրելակերպի և քրոնիկ բորբոքման համադրության մեջ։
«Ինսուլինային դիմադրությունը, արյան մեջ գլյուկոզի բարձր մակարդակը, բարձր արյան ճնշումը, նստակյաց ապրելակերպը, գերմշակված սննդի կանոնավոր օգտագործումը և մարմնում թաքնված բորբոքային գործընթացները՝ այս ամենը կարող է զգալիորեն մեծացնել սրտի կաթվածի հավանականությունը», - բացատրեց մասնագետը։
Բժիշկ Կարիզոն հիշեցրեց, որ սրտանոթային հիվանդությունները մնում են աշխարհում մահվան հիմնական պատճառներից մեկը։ Մասնագետը խորհուրդ տվեց համապարփակ մոտեցում ցուցաբերել ռիսկի գնահատմանը և պարբերաբար վերահսկել քաշը, ակտիվությունը, արյան մեջ շաքարի մակարդակը և արյան ճնշումը։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)