«Խաղաղարարից»՝ պատերազմի դրդիչ․ ԱՄՆ-ում քննադատել են Թրամփի կոշտ արտաքին քաղաքականությունը
Քաղաքական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարճ ժամանակում վերածվել է «խաղաղարարից»՝ պատերազմի հրահրող առաջնորդի։ Այս մասին գրել է Ռոնալդ Ռեյգանի նախկին խորհրդական Դագ Բենդոուն The American Conservative-ում։
Նրա խոսքով՝ Թրամփը սադրել է Իրանի դեմ գործողություններ, օդային հարվածներ հասցրել Եմենում «Անսար Ալլահ» իսլամիստական խմբավորմանը՝ ի պաշտպանություն Իսրայելի և Եվրոպայի շահերի, իսկ այժմ դրդում է Իսրայելին՝ գրավել Գազայի հատվածը։ Նա նաև խորացնում է Վաշինգտոնի ներգրավվածությունը ռուս-ուկրաինական հակամարտությունում։
Մինչդեռ ավելի վաղ Թրամփը պնդել էր, թե իր նախագահության ընթացքում ԱՄՆ-ը «կանգնեցրել է շուրջ հինգ պատերազմ»՝ նշելով, որ դա շատ ավելի կարևոր է, քան գոլֆ խաղալը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)