Թրամփը դիտարկում է P. Diddy-ին նախագահական ներում շնորհելու տարբերակը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրջորեն դիտարկում է ռեփեր և պրոդյուսեր Շոն Քոմբսին (P. Diddy) նախագահական ներում շնորհելու հնարավորությունը՝ մինչ տարվա վերջ սպասվող դատավճիռը։ Այս մասին հայտնում է Deadline-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։
Հաղորդվում է, որ Թրամփի շրջապատում քննարկումը դուրս է եկել «հերթական էքսցենտրիկ քայլի» շրջանակից և դարձել է բարձրարժեք քաղաքական թեմա, հատկապես այն բանից հետո, երբ այս ամսվա սկզբին Նյու Յորքի դաշնային դատարանը Քոմբսին ճանաչեց մասնակիորեն մեղավոր մարդկանց առևտրով զբաղվելու գործով։
Չնայած այդ քննարկումներին, աղբյուրները նշում են, որ Թրամփի որոշումները հաճախ անկանխատեսելի են, և մինչև նա անձամբ չստորագրի փաստաթուղթը, որևէ որոշում վերջնական չէ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)