Վայոց ձորի մարզում բախվել են «Lexus GX470»-ը և «Seat Cordoba»-ն․
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 158 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 67-ամյա Էդիկ Բ․-ի վարած «Lexus GX470» մակնիշի և Երևանի բնակիչ 59-ամյա Արայիկ Շ․-ի վարած «Seat Cordoba» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած «Վայք» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում մի երեխայի առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել։
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է տեղում բուժօգնություն ստացած երեխայի ինքնությունը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)