Արեցինք առավելագույնը, և դրա համար ես երջանիկ եմ․ Պերկովիչ
Սպորտ
«Իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ տվեցին, ինչ ունեին։ Ես հույս ունեմ, որ մենք նման աջակցություն կունենանք ամբողջ մրցաշրջանի ընթացքում»,- ասել է «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Պերկովիչը շնորհավորել է «Ֆերենցվարոշին» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը հաղթահարելու կապակցությամբ, ցանկացել հունգարական թիմին հաջողություններ նաև հետագայում։
«Ինչպես նաև շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին, քանի որ հանդիպման մեծ մասում լավ տեսք ունեինք: Խաղում էին լավ մրցակցի դեմ։ Արեցինք առավելագույնը, և դրա համար էլ ես երջանիկ եմ, և մենք շատ բան կսովորենք այս խաղից։
Մենք լսում և զգում էինք երկրպագուների ներկայությունն այստեղ։ Նրանց ձայները լսելի էին, և աջակցությունը մեծ էր։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր հայ երկրպագուներին, որոնք եկել էին մարզադաշտ։ Դա մեծ նշանակություն ունի մեզ համար։ Ես հույս ունեմ, որ մենք նրանց հուսախաբ չենք արել»,-նշել է Պերկովիչը:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Նոան» պարտվել էր 1-2, իսկ պատասխան խաղում՝ 3-4 հաշվով: Հայաստանի չեմպիոնը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսի» հետ։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)