ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու երեխաների համար
Հասարակություն
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: Այս մասին Հայրապետյանը գրել է ֆեյսբուքի էջում:
«Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։
Շնորհակալություն եմ հայտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ նպատակ ունենալով ապահով թվային միջավայր ստեղծել մեր երեխաների համար»,- գրել է նա:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)