Անահիտ Ավանեսյանը 3 շաբաթով մեկնում է արձակուրդ. Ո՞վ կփոխարինի նրան
Հասարակություն
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օգոստոսի 4-22-ը ներառյալը կլինի արձակուրդում: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ավանեսյանին արձակուրդ տրամադրելու վերաբերյալ որոշում է ստորագրել:
Արձակուրդում գտնվելու ընթացքում Անահիտ Ավանեսյանին 2025 թվականի օգոստոսի 4-10-ը ներառյալ կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, օգոստոսի 11-17-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, իսկ օգոստոսի 18-22-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)