Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Արամ Զաքարյանից պահանջում են բռնագանձել 2 անշարժ գույք, ավելի քան 14 մլն դրամ
Քաղաքական
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝
2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում.
1 իրավաբանական անձում մասնակցություն.
14 միլիոն 203 հազար դրամ, որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)