Սելավային հոսքերի պատճառով Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Հասարակություն
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մանրամասնեց, որ Վրաստանի գործընկերների տեղեկացմամբ՝ ճանապարհի փակ լինելու պատճառը սելավային հոսքերն են:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)