Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալը Իրանի մեղքն է․ Փեզեշքիան
Իրան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարց է ուղղել՝ ինչու Իսրայելը կարող է համագործակցել Ադրբեջանի հետ, իսկ Թեհրանը՝ ոչ: Այս մասին հաղորդում է SNN-ը։
«Ադրբեջանը մեր հարազատ ժողովուրդն է։ Ինչու մենք չենք կարող նրանց հետ համաձայնագիր կնքել, իսկ Իսրայելը կարող է։ Ինչու մենք չենք կարող կարգավորել հարաբերությունները, բայց նրանք կարող են: Եթե հարևան երկրների միջև կապ չի հաստատվում, դա մեր կողմի մեղքն է։ Եթե հարաբերություններ չկան, դա մեր պատասխանատվությունն է», - ասել է նա։
Նախագահը ընդգծել է՝ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալը Իրանի մեղքն է, և նշեl՝ «մենք ենք Ադրբեջանի և Իսրայելի բարեկամության պատճառը»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան