Գերմանիայում հայտնել են Եվրոպային Ռուսաստանի անսպասելի հարվածի մասին
Աշխարհ
Աֆրիկայից Ֆրանսիայի վտարումը և Ռուսաստանի հետ համագործակցությունը լուրջ հետևանքներ կունենան Եվրոպայում էլեկտրաէներգիայի արտադրության համար: Մոսկվայի անսպասելի հարվածի մասին հայտնել է գերմանական Berliner Zeitung պարբերականը:
Նշվում է, որ ՌԴ-ն ընդլայնել է իր ազդեցությունը մայրցամաքում, այդ թվում՝ միջուկային էներգետիկայի ոլորտում Նիգերի հետ համագործակցության համաձայնագիր կնքելով: Թերթի տվյալներով՝ ԵՄ-ն Նիգերից ստանում է իր ուրանի 25 տոկոսը, ինչի կապակցությամբ Ֆրանսիայի հեռանալն Աֆրիկյան երկրից «հեռահար հետևանքներ կունենա»:
«Ռուսաստանը կարողացավ գրավել քաղաքական վակուումը, որը մնաց Աֆրիկայում Ֆրանսիայի վտարումից հետո։ Այն ժամանակ, երբ Եվրոպան և Ֆրանսիան կորցնում են իրենց ազդեցությունը, Ռուսաստանն ու Չինաստանը հետևողականորեն ընդլայնում են իրենց ներկայությունը տարածաշրջանում», - նշված է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)