Ամերիկային սպասում են «մութ ժամանակներ»․ Բայդեն
ԱՄՆ
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հայտարարել է՝ Թրամփի օրոք Ամերիկային սպասում են «մութ ժամանակներ»՝ իրավունքի գերակայության և քաղաքացիական ազատությունների խաթարման սպառնալիքների պատճառով: Նրա խոսքերը փոխանցում է Politico-ն։
«Դուք չեք կարող ճոխացնել այն, ինչ տեղի է ունենում։ Սպասվում են մութ ժամանակներ», - նշել է նախկին նախագահը։
Հաղորդվում է՝ չնայած Թրամփի ուղղակի հիշատակման բացակայությանը, Բայդենի քննադատությունն ակնհայտորեն ուղղված էր հենց գործող նախագահին: Միևնույն ժամանակ, նա հայտարարել է՝ նոր վարչակազմը փորձում է «ջնջել պատմությունը» և չեղարկել իր և իր նախորդների կողմից ձեռք բերված առաջընթացը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)