Թրամփը պահանջել է, որ ԵՄ-ն ԱՄՆ-ից 1 տրիլիոն դոլարի էներգետիկ ռեսուրսներ գնի
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է, որ Եվրամիությունը Ամերիկայից 1 տրիլիոն դոլարի էներգետիկ ռեսուրսներ գնի։ Այս մասին հայտնել է Politico թերթը։
«Պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը նույնիսկ սկզբում պահանջել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը իր պաշտոնավարման ընթացքում 1 տրիլիոն դոլար հատկացնի Միացյալ Նահանգներից էներգետիկ գնումների համար», - հաղորդել է թերթը։
Հուլիսի 27-ին Թրամփը Շոտլանդիայում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ։ Նա նշել է, որ սա «հսկայական գործարք է մեծ թվով երկրների հետ»։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ նրանք կբացեն իրենց շուկաները Միացյալ Նահանգների հետ առևտրի համար զրոյական սակագնով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)