ԱՄՆ սենատորները առաջարկել են Ուկրաինային 54,6 միլիարդ դոլար հատկացնել
ԱՄՆ
ԱՄՆ Սենատը առաջարկել է օրինագիծ, որի համաձայն՝ Ուկրաինային առաջիկա երկու տարիների ընթացքում կհատկացվի 54,6 միլիարդ դոլար։ Այս գումարի մի մասը կստացվի բռնագրավված ռուսական ակտիվներից, հաղորդում է The New York Times-ը։
Օրինագիծը ընդլայնում է ԱՄՆ նախագահի լիազորությունները՝ թույլ տալով նրան զենք փոխանցել Ուկրաինային՝ առանց Կոնգրեսի հաստատման։
Ինչպես նշում է NYT-ը, դրա հաստատման հավանականությունը փոքր է, քանի որ շատ հանրապետականներ աջակցում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ արտաքին օգնության ծախսերը կրճատելու կուրսին։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նշել է, որ Ուկրաինան «ոչ մի պարագայում» ևս 60 միլիարդ դոլարի օգնություն չի ստանա։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)