Եվրոպայում կասկածանքով են մոտենում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ պահանջներին․ WSJ
ԱՄՆ
Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հայտարարությունները Ուկրաինայում հրադադարի հասնելու և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ թերահավատորեն են ընդունվել նրա վարչակազմում և եվրոպական երկրներում։ Այս մասին հայտնել է Wall Street Journal-ը։
«Թրամփի՝ Ռուսաստանի դեմ շրջադարձը թերահավատորեն ընդունվեց նրա վարչակազմի և եվրոպական երկրների պաշտոնյաների շրջանում», - նշում է հրատարակությունը։
Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ նախագահի վարչակազմը և Եվրամիությունը ԱՄՆ առաջնորդի Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ռազմավարությունը անբավարար են համարում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)